Նախնական տվյալներով 2017 թվականի ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39730.3 մլն դրամ` պլանավորված 37450.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.1 տոկոսով կամ 2280.3 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույնցուցանիշը` 22.8 տոկոսով կամ 7377.0 մլն դրամով: Պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 29375.9 մլն դրամը կամ 73.9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 23115.8 մլն դրամի կամ 71.4 տոկոսի դիմաց:
|