2018 թվականի հունվարի 1-ից Արցախում ներդրվել է "Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին" օրենքը, որով նախատեսված է վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր դրոշմանիշային վճարների կատարման պահանջ: Մասնավորապես, սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, Կենտրոնական գանձապետարանի 915005000020 "Դրոշմանիշային վճարներ"հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար 1000-ական դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` 12000 դրամ: Գործընթացը արդեն մեկնարկել է և 19.02.2018թ. դրությամբ գործատուների կողմից Արցախի Հանրապետության պետական բյուջե մուծված 10285.0 դրամ գումարի շափով պարտադիր դրոշմանիշային վճարները փոխանցվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծված հատուցման հիմնադրամին: Հավելենք, որ հատուցման հիմնադրամի միջոցով հավաքված գումարները նախատեսված են Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջության պատճառված վնասների հատուցման նպատակով:
|