Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 19060.0 մլն դրամ` պլանավորված 18222.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 4.6 տոկոսով կամ 838.0 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 9434.0 մլն դրամով, ինչը ավել է այդ ցուցանիշից շուրջ 2 անգամ: Ավել հավաքագրված գումարից` 8129.2 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 1304.8 մլն դրամը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:
|