Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 31487.6 մլն դրամ` պլանավորված 29400.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.1 տոկոսով կամ 2087.6 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել է 12496.8 մլն դրամով կամ շուրջ 1.7 անգամ: Ավել հավաքագրված գումարից` 10081.8 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 2415.0 մլն դրամը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից:
|