Նախնական տվյալներով 2018 թվականի ինը ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39935.4 մլն դրամ` պլանավորված 36900.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.2 տոկոսով կամ 3035.4 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 52.3 տոկոսով կամ 13719.0 մլն դրամով: Ավել հավաքագրված գումարից 10314.0 մլն դրամը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 3405.0 մլն դրամը ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և հարկային մարմնի կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով և կատարվել հարկ վճարողներին սպասարկող բոլոր ստորաբաժանումների կողմից:
|