2018 թվականի ինն ամիսների ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 89.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 8.2 մլրդ դրամով կամ 10 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 78.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 50.7 մլրդ դրամի դիմաց կամ ավել շուրջ 1.6 անգամ: Ընդ որում, 2018 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.9 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.3 մլրդ դրամով կամ 13.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 8.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.1 մլրդ դրամի դիմաց: Ըստ մասնաբաժինների ինն ամիսների ընթացքում գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2018 թվականի ինն ամիսների ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 51.0 մլրդ դրամի և 70.2 մլրդ դրամի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 38.7 մլրդ դրամ և 7.7 մլրդ դրամ գումարի չափով:
|