Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  
19.02.2019

    Ի գիտություն պարտավորություններ կուտակած հարկ վճարողների Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքի կիրառման գործընթացը:

    Նշված օրենքով հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում`

    1) 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված ու չվճարված ապառքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվել հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից և տուգանքներից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից.

    2) 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված ու չվճարված ապառքներն ու տուգանքներն ամբողջությամբ ու դրանց նկատմամբ մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված և չվճարված տույժերի 10 տոկոսը սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքում ազատվել հաշվարկված և չվճարված (այդ թվում` ստուգման ակտերով) տույժերի 90 տոկոսից, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածով նախատեսված կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից.

    3) մինչև 2019 թվականի մարտի 1-ը հարկային մարմիններ ներկայացնել մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկ-հաշվետվություններ (այդ թվում` ճշտված), և սահմանված ժամանակացույցով ու կարգով դրանց հետևանքով առաջացող ապառքներն ամբողջությամբ ու մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված տույժերի 10 տոկոսը մարելու դեպքում ազատվել հաշվարկ-հաշվետվությունների (այդ թվում` ճշտված) ներկայացման արդյունքում հաշվարկվող տույժերի 90 տոկոսից և տուգանքներից:

    Արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2019 թվականի մարտի 1-ը դիմել հաշվառման վայրի հարկային մարմին` օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

    Հարկային մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի դիմումի հիման վրա կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները հետևյալ կարգով.

    1) մինչև 4 մլն դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2020 թվականի փետրվարի 29-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ տասներկուերորդ մասը.

    2) 4 մլն դրամ և ավելի (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2019 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քսանչորսերորդ մասը:

    Արտոնության կիրառման առումով պարտադիր է նաև ժամանակացույցի ավարտին հարկ վճարողի այլ հարկային պարտավորություններ չունենալու հանգամանքը:

    Հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ ներկայացվել են բռնագանձման հայցեր, կարող են հարկային մարմնի հետ կնքել հաշտության համաձայնություն:

    Հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող, սակայն ժամանակացույց չկազմած, ինչպես նաև պարտավորությունների մարման ժամանակացույցի խախտումներ թույլ տված հարկ վճարողների նկատմամբ հարկային մարմինը պարտավորությունների բռնագանձման հայց կներկայացնի դատարան:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր