Նախնական տվյալներով 2019 թվականի 1-ին եռամսյակում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 11714.7 մլն դրամ` պլանավորված 10800.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 8.5 տոկոսով կամ 914.7 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 3.7 տոկոսով կամ 423.4 մլն դրամով: Ընդ որում, պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 9536.5 մլն դրամը կամ 81.4 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին` նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ պահպանելով անփոփոխ մակարդակ:
|