Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

Հրապարակվել է 2019 թ. 9 ամիսների արդյունքներով առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկը  
01.11.2019

    ԱՀ ֆինանսների նախարարությունը «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 30.1-ին հոդվածի համաձայն հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հանրապետության 300 խոշոր հարկատուները այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 34072.6 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 30609.6 մլն դրամի դիմաց կամ 3463 մլն դրամով ավելի։

    Ընդ որում, ինը ամիսների ընթացքում 300 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե մուտքագրված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների մեծությունը կազմում է ընդհանուր պետական բյուջեի մուտքերի 77.2 տոկոսը: Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարվա ինը ամիսների ընթացքում, այնպես էլ այս տարի առաջատարը «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն է:

    Ընկերության կողմից 2019 թվականի ինը ամիսների արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 15369.5 մլն դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Երկրորդ և երրորդ տեղերում «Արցախբանկ» և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ներն են` համապատասխանաբար 2733 և 1861.9 մլն դրամ պետական բյուջե վճարած գումարներով: Ցանկին մանրամասն կարող եք տեղեկանալ` այցելելով  www.tax.nk.am  կայքէջի «Հրապարակվող տեղեկություններ» բաժինը:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (11/19) 476.98 դրամ
EUR (11/19) 527.92 դրամ
RUB (11/19) 7.49 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր