Հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միօրինակությունն ու միասնականությունն ապահովելու և դրանց որակը բարձրացնելու նպատակով ԱՀ ֆինանսների նախարարի 18.12.2019թ. N 359 հրամանով հաստատվել են հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների միասնական ստանդարտը և մատուցվող ծառայությունների տեսակները, իրականացման ժամկետներն ու տրամադրման ձևերը: Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին մատուցվող ծառայություններ են համարվում հարկ վճարողների հաշվառումը, հաշվառումից հանումը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների, դիմումների, հայտարարությունների և այլ փաստաթղթերի ընդունումը, հարկային օրենսդրական դրույթներին ծանուցումը, հարկ վճարողների պարտականությունների կամավոր կատարման ապահովումը, այդ թվում` ավել վճարված հարկերի և վճարների վերադարձը և մի շարք այլ գործառույթներ: ԱՀ ֆինանսների նախարարի հրամանը, ինչպես նաև ծառայությունների մատուցման վայրերի, ժամերի ու կապի միջոցների մասին տեղեկատվությունը տեղադրված է tax.nk.am կայքում:
|