ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Շրջափակման ազդեցությունն ու հետևանքները երկրի տնտեսության վրա. 6-րդ ամիս  
12.06.2023

   Ամփոփելով շրջափակաման մեջ գտնվելու 6-րդ ամիսը՝ պետք է նշենք, որ այս ընթացքում երկրի տնտեսությունը, ինչպես և մյուս ոլորտները կանգնել են բազմաթիվ մարտահրավերների առջև: Առաջնային և կարևոր խնդիր է հանդիսացել ապրանքների և հումքի ներկրումը:

ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ներկրման գործընթացը սկսել է սույն թվականի փետրվարի 24-ին` «Առևտրի, սննդի և նյութատեխնիկական մատակարարման շտաբ»-ի միջոցով, որը շարունակվել է մինչև հունիսի 5-ը:

Սկզբնական շրջանում ԱՀ տարածք ներկրվող ապրանքների ծավալների խիստ սահմանափակ լինելու պատճառով հնարավորություն չի ընձեռնվել ապահովել սննդի (այդ թվում՝ մրգեր և բանջարեղեն) և տնտեսական ապրանքների ներկրման բարձր ցուցանիշներ, սակայն բեռնափոխադրող ավտոմեքենաների թվաքանակի ավելացման հետ մեկտեղ աճել են նաև նշված ապրանքների ներկրման ցուցանիշները:

Հաշվի առնելով Հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման համար աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունը՝ առաջնահերթություն է տրվել նաև գյուղատնտեսական ապրանքների՝ մասնավորապես սերմացուների և թունաքիմիկատների ներկրմանը, որով պայմանավորված ներկրված ապրանքների ծավալներում սննդից հետո երկրորդ տեսակարար մեծ կշիռը կազմել են գյուղատնտեսական ապրանքները:

Պարենային անվտանգության կարևոր բաղադրատարր է նաև տեղական արտադրության խթանումը: Ցավոք, այս ուղղությամբ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված ապահովվել է ամենացածր ցուցանիշը, քանի որ շրջափակման ընթացքում Ադրբեջանը լրիվությամբ կամ մասնակիորեն ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, իսկ էլեկտրամատակարարումը լրիվությամբ խափանված է արդեն 154 օր շարունակ: Դա հանգեցրել է  ամենօրյա հովհարային ու լրացուցիչ վթարային անջատումների և բազմաթիվ հիմնարկների գործունեության փակման կամ կրճատման, տնտեսության ճյուղերի զարգացման, արտադրամասերի և գործարանների բնականոն աշխատանքի և մի շարք այլ գործընթացների խաթարմանը և դադարեցմանը:

Ներկայացրած դիմումների բավարարման ընթացքում առաջնահերթություն է տրվել այն տնտեսավարողներին, որոնց կողմից իրականացվող գործունեության ոլորտն օժանդակում է բնակչության սոցիալ-կենցաղային պահանջմունքների բավարարմանը: Բացի այդ, հաշվի են առնվել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են վերջիններիս կողմից հարկային պարտավորությունների բարեխիղճ կատարումը, ոլորտում ունեցած երկարամյա փորձը, հանրային վստահությունը, հեղինակությունը և այլն:

860 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 20,1 %-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ընդհանուր առմամբ շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 346 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով մոտ 38.3 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը:

Կատարվել են մի շարք աշխատանքներ ուղղված շրջափակման հետևանքով տնտեսավորողների մոտ առաջացած տնտեսական հետևանքների մեղմացմանը:

 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (04/26) 388.08 դրամ
EUR (04/26) 416.29 դրամ
RUB (04/26) 4.22 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր