2016 թվականի հունվար ամիսը ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով 05.02.2016
Նախնական տվյալներով 2016 թվականի հունվար ամսում ԼՂՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 1536.5 մլն դրամ, որը պլանավորված 1500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցել է 2.4 տոկոսով կամ ավել 36.5 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը՝ 8.2 %-ով կամ ավել է հավաքագրվել 116.9 մլն դրամ: