Սեպտեմբերի 16-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Անդրանիկ Գասպարյանը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են 2019 թվականի 8 ամսվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկել այս տարվա ընթացքում պետական գնումների ոլորտի ենթաօրենսդրական ակտերում կատարված նոր կարգավորումների արդյունքները: Կարևորելով պետական գնումների համակարգի դերը տնտեսության մեջ` նախարարը ընդգծել է գնումների գործընթացի թափանցիկության բարձրացման ուղությամբ աշխատանքների շարունակական իրականացումը, ինչը հիմք կհանդիսանա գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության իրականացման և վստահության բարձրացման համար: Խորհրդակցության ավարտին նախարարը առաջիկա անելիքների մասով համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու անձանց:
|