 Հարգելի' այցելու Ողջունում եմ Ձեզ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Դուք այստեղ կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ու կարևոր տեղեկություններ ԱՀ ֆինանսների նախարարության իրավասությանը վերապահված գործառույթների մասին: Նախարարության գործունեության թափանցիկության և մատչելիության ապահովման, բաց և հրապարակային աշխատանքի, ֆինանսական ոլորտի արդյունավետության բարձրացման, հասարակության իրազեկվածության և տեղեկացվածության մակարդակի աճ ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքում զետեղված են տեղեկություններ ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի նախագծերի, նախարարության կառուցվածքի և գործունեության ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հանգանակված գումարների վերաբերյալ: Չնայած պատերազի ծանր հետևանքների` Նախարարությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը և կայքի տեղեկատվական բազայի պարբերական թարմացումը։ Կայքի միջոցով Դուք կարող եք անմիջական կապ հաստատել ոլորտի պատասխանատուների հետ: Հավաստիացնում եմ, որ ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ անձանց հետ: Ձեր կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց և առաջարկ կարժանանա մեր ուշադրությանը, ինչը կնպաստի նախարարություն-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը: Վստահ եմ, որ այցելելով մեր կայք՝ սպառիչ տեղեկություններ կստանաք Ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Հուսով եմ, որ մեր կայքը կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր բոլոր օգտագործողների համար ու կծառայի իր նպատակին: Կայքի աշխատանքի արդյունավետությանը և բարելավմանն ուղղված Ձեր կառուցողական նկատառումներն ու առաջարկությունները, տեսակետներն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին` info@minfin-nkr.am: Հաշվի առնելով պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները և կիրառելով ֆինանսների ոլորտում միջազգային լավագույն փորձը՝ առաջարկում եմ միասնաբար և համագործակցելով շարժվել կառուցողական բարեփոխումների ճանապարհով՝ ի շահ մեր երկրի բարօրության, կայունության և հետագա զարգացման։ Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյան |