ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի կողմից 2022թ. հունիսի 13-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ իրականացվել են սեմինար-խորհրդատվություններ ԱՀ Հադրութի, Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների վարչակազմերի կողմից վերահսկվող գործող և գործունեությունը վերսկսած կազմակերպությունների հաշվապահների հետ: Սեմինար-խորհրդատվությունների ժամանակ ներկայացվել են իրավական ակտերում կատարված փոփոխությունները և պարզաբանվել են 2021թ. տարեկան և 2022թ. առաջին եռամսյակի գանձապետական հաշվետվություններում թույլ տված սխալները՝ - հիմնական միջոցների մաշվածության հաշվարկի կատարում և հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ճանաչում գանձապետական հաշվետվություններում. - վարչական ծախսերի և հաճախորդներին մատուցված ծառայությունների գծով ծախսերի տարանջատման առանձնահատկությունները. - պետական կառավարչական հիմնարկների և ՊՈԱԿ-ի միջոցով` պետական բյուջեի շրջանակներում հանրությանը մատուցվող ծառայությունների գծով դեբիտորական պարտքերի և փոխանակվող գործարքների գծով ստացված կանխավճարներ արտացոլման առանձնահատկությունը: 2022թ. առաջին կիսամյակի գանձապետական հաշվետվությունները ճիշտ կազմելու նպատակով ուսումնասիրվել են 2022թ. ապրիլ-մայիս ամիսների գործունեության վերաբերյալ լրացված մեմորիալ-օրդերները և գրանցմատյանները:
|