ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հերթական քայլը բիզնեսին ընդառաջ  
01.03.2016

ԼՂՀ ֆինանսների նախարարությունը վարչարարական, հսկողական գործառույթների կատարելագործմանը զուգընթաց զգալի աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ, որի նպատակը բիզնեսի համար առավելագույն նպաստավոր պայմանների ապահովումն ու բյուրոկրատական խոչընդոտների վերացումն է:

Արդեն այս տարվա հունվարի 1-ից նախորդ տարվա արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց բոլոր հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

Այսօր նախարարությունն ավելի է ընդլայնում համակարգից օգտվողների շրջանակը. ընդառաջելով հարկ վճարողների կողմից ներկայացված կամավորության սկզբունքով հաշվետվությունների էլեկտրոնային համակարգին անցնելու դիմումներին` համակարգում կատարվել են համապատասխան փոփոխություններ. բոլոր այն հարկ վճարողները, որոնց իրացման շրջանառությունը 2015 թվականին չի գերազանցել 36 մլն դրամը (բացառությամբ կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատերերի), կամավորության սկզբունքով կարող են օգտվել հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից` հարկային մարմին ներկայացնելով դիմում` հաշվետվություններն էլեկտրոնային հանձնելու վերաբերյալ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր