ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

Հայտարարություն փաստաթղթավորման պահանջների պահպանման մասին  
11.03.2016

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված  փաստաթղթավորման պահանջների պահպանմանը:

Նախարարությունը կոչ է անում հանրապետության տարածքում մեծածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին (առաքիչներին) ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելիս պարտադիր տրամադրել, իսկ մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտերին (խանութների, կրպակների, տաղավարների միջոցով) պահանջել օրենսդրությամբ սահմանված հաշիվ-ապրանքագրեր:

Իրականացվող գործարքների համար հաշիվ-ապրանքագրեր  չտրամադրելու  կամ դրանք չպահանջելու դեպքում գործարքի կողմերի նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

Նախարարությունը  հետևողական է լինելու  իրավախախտումների հայտնաբերման գործընթացում և պարբերաբար իրականացնելու է հսկողական աշխատանքներ:



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր