2017 թվականի 1-ին եռամսյակի հարկային եկամուտների և տուրքերի ամփոփ ցուցանիշներ 04.04.2017
Նախնական տվյալներով 2017 թվականի 1-ին եռամսյակում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6473.8 մլն դրամ` պլանավորված 6000.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 7.9 տոկոսով կամ 473.8 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.8 տոկոսով կամ 526.1 մլն դրամով: