2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ԱՀ տարածք են ներմուծվել 91613.9 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը շուրջ 17914.6 մլն դրամով կամ 24.3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 58425.7 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա 30913.5 մլն դրամի դիմաց: Ըստ մասնաբաժինների գերակշռել են Գորիս-Ստեփանակերտ և Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2017թ. հունվար–հոկտեմբեր ամիսներին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 61392.3 մլն դրամ և 7451.5 մլն դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 29229.0 մլն դրամի և 49900.4 մլն դրամի չափով:
|