ԱՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից հերթական հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում Ստեփանակերտ քաղաքում հայտնաբերվել է քաղաքացիների կողմից առանց պետական հաշվառման առևտրական գործունեության իրականացման երկու դեպք: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողներին օրենսդրությամբ սահմանված կարգով առաջադրվել է տուգանք և պարտադրվել դադարեցնել ապօրինի գործունեությունը մինչև համապատասխան պահանջների ապահովումը:
|