Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ի գիտություն գործատուների և անհատ ձեռնարկատերերի տեղեկացնում է, որ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 915005000020 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը: Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, նշված հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար1000-ականդրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը`12000 դրամ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
|