"Հարկերի մասին" ԼՂՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` ԱՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների ցանկը: Հրապարակված ցանկում ինչպես նախորդ տարի, այնպես էլ 2017 թվականին առաջատարը "Բեյզ Մեթըլս" ՓԲԸ-ն է: Ընկերության կողմից 2017 թվականի տարվա արդյունքներով բյուջե է վճարվել շուրջ 8500.0 մլն դրամ հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:
|