Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ: Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 6-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել "Հարկային ծառայության մասին" ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները: Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով http://tax.nkr.am կայքէջի "Հայտարարություններ" բաժինը:
|