ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

2018 թվականի հունվար-փետրվար ամիսները ֆինանսների նախարարությունն ամփոփել է գերակատարումներով  
05.03.2018

    Նախնական տվյալներով 2018 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6380.6 մլն դրամ` պլանավորված 5600.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 13.9 տոկոսով կամ 780.6 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 72.3 տոկոսով կամ 2677.1 մլն դրամով, որից 1825.4 մլն դրամ գումարը պայմանավորված է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից վճարված հարկային եկամուտների աճով, իսկ 851.7 մլն  դրամը` ապահովվել է Հանրապետությունում արձանագրված տնտեսական աճի և նախարարության կողմից իրականացված հետևողական վարչարարության արդյունքում: Պլանային առաջադրանքները գերակատարվել են բոլոր եկամտատեսակների գծով:

    Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 5089.3 մլն դրամը կամ 79.8 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2620.3 մլն դրամի կամ 70.8 տոկոսիդիմաց: 



վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր