Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

ԱՀ կառավարության որոշմամբ տրվել է հարկային ոլորտի բարեփոխումների մեկնարկը  
02.08.2018
   2018թ. հուլիսի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ հաստատվել է  «Հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգը»: Մինչ կառավարության քննարկմանը ներկայացնելը հայեցակարգի նախագիծը դրվել էր հանրային լայն քննարկման` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ անձանց ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ: Կազմակերպվել է նաև հանդիպում-քննարկում հասարակական  միավորումների  և այլ շահագրգիռ անձանց հետ, որոնց կողմից քննարկումների ժամանակ հնչեցված առաջարկությունները  ներառվել են նախագծում:
   Հայեցակարգը բաղկացած է 4 մասից.  
   - 2010-2017թթ. իրականացված բարեփոխումները,  
   - համակարգում առկա խնդիրները,
   - առաջիկա տարիներին հարկային բարեփոխումների  ուղղություններն ու նախանշված նպատակներին հասնելու եղանակները,
   -  ակնկալվող արդյունքները:
   Համաձայն հայեցակարգային դրույթների` հարկային համակարգի ռազմավարական զարգացումը կընթանա հետևյալ հիմնական ուղղություններով` գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացում, հսկողական աշխատանքների և մեխանիզմների կատարելագործում, հարկ վճարող-հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավում, հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի կատարելագործում:
   Առաջիկայում ֆինանսների նախարարի հրամանով կհաստատվի հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը, որով կսահմանվեն հայեցակարգով նախատեսված բարեփոխումների իրագործման հստակ ժամկետներ: 
   Հայեցակարգին կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հրապարակումներ» բաժինը:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (08/07) 485.00 դրամ
EUR (08/07) 573.17 դրամ
RUB (08/07) 6.58 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 275.67 դրամ
Պլատին (III եռ.) 12578.63 դրամ
Ոսկի (III եռ.) 27268.17 դրամ
Տեսանյութեր