«Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգի շրջանակներում հոկտեմբեր ամսում ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկվել են հսկողական միջոցառումներ` ուղղված հարկ վճարողների կողմից վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման ու ապօրինի գործունեության ծավալման դեպքերի բացահայտմանը, որոնց արդյունքում արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման 7, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման 9, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման 3, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման ու ապօրինի գործունեության ծավալման 1-ական դեպքեր: Նախարարությունն իրազեկում է, որ անօրինական գործունեության դեպքերը հայտնաբերելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ, և կոչ անում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
|