Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

2019 թվականի հունվար ամսում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
18.02.2019
   2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 7.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.2 մլրդ դրամով կամ 42.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ներմուծման ծավալների աճ արձանագրվել է հիմնականում գյուղատնտեսական ապրանքների, բժշկական տեխնիկայի, վառելիքի և արդյունաբերական ապրանքների հաշվին: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9.3 մլրդ դրամի դիմաց կամ պակաս 20.8 տոկոսով, ինչը պայմանավորված է հանքագործական արտադրանքի արտահանման ծավալների նվազմամբ:
   Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծվել և արտահանվել են համապատասխանաբար 3.8 մլրդ դրամ և 6.6 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, իսկ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` համապատասխանաբար 3.7 մլրդ դրամ և 0.7 մլրդ դրամ գումարի չափով: 
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (01/22) 478.90 դրամ
EUR (01/22) 531.24 դրամ
RUB (01/22) 7.73 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (I եռ.) 271.40 դրամ
Պլատին (I եռ.) 14339.39 դրամ
Ոսկի (I եռ.) 23044.77 դրամ
Տեսանյութեր