2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.6 մլրդ դրամով կամ 18.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2.3 տոկոսով: Ընդ որում, արտահանված ապրանքանյութական արժեքների 95 տոկոսը կամ 7.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 60.8 տոկոսը կամ 6.2 մլրդ դրամ:
|