Հունիսի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստում ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ներկայացրել է Արցախի Հանրապետությունում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն ապահովող օրինագծերի փաթեթը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից: Ֆինանսների նախարարի առաջարկով՝ Ազգային ժողովը, «ԱԺ կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ընդունել է որոշում՝ օրենքի առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանելով 10 օր՝ մինչև հունիսի 24-ը (ներառյալ):
|