Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով

2019 թվականի 1-ին կիսամյակում Արցախի Հանրապետության տարածք ներմուծված և արտահանված ապրանքանյութական արժեքների ամփոփ ցուցանիշներ  
19.07.2019
   2019 թվականի  1-ին կիսամյակի ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել  67.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 8.4 մլրդ դրամով կամ 14.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 52.5 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52.0 մլրդ դրամի դիմաց: Ընդ որում, 2019 թվականի հունիս ամսվա ընթացքում ԱՀ տարածք է ներմուծվել 12.3 մլրդ դրամ գումարի չափով, արտահանվել` 9.3  մլրդ դրամ ապրանքանյութական արժեքներ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված 10.7 մլրդ դրամ և արտահանված 10.6 մլրդ դրամ ապրանքանյութական արժեքների դիմաց:
   Ըստ մասնաբաժինների գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածներով կատարվող ներմուծումներն ու արտահանումները: Մասնավորապես, նշված ճանապարհահատվածներին տեղակայված հսկիչ կետերում արձանագրված տվյալների համաձայն, 2019 թվականի 1-ին կիսամյակում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով ներմուծումները կազմել են ընդհանուր ներմուծումների 64.1%-ը, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհահատվածով` 35.1 %-ը, իսկ արտահանումները կազմել են ընդհանուր արտահանումների համապատասխանաբար`90 % և 7.8 %:
 


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (12/12) 477.71 դրամ
EUR (12/12) 531.55 դրամ
RUB (12/12) 7.56 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 231.12 դրամ
Պլատին (III եռ.) 12334.60 դրամ
Ոսկի (III եռ.) 20868.06 դրամ
Տեսանյութեր