Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39173.2 մլն դրամ` պլանավորված 35850.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով կամ 3323.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.7 տոկոսով կամ 3151.5 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31797.9 մլն դրամը կամ 81.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:
|