ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է  
07.05.2013
"Հաշվապահական հաշվառման մասին" ԼՂՀ օրենքի համաձայն` այն կազմակերպությունները, որոնց 2012 թվականի տարեկան գործունեությունից հասույթը կամ 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է մեկ միլիարդ դրամը, պարտավորեն մինչև սույն թվականի հուլիսի 1-ը հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտորական եզրակացությունները:
Միաժամանակ, նշված կազմակերպությունների ղեկավարներին զգուշացնում ենք, որ ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ տուգանքի նշանակման օրվանից հետո`երեսուն օրվա ընթացքում ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չհրապարակելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
Պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների ցանկը տեղադրված է կայքի "Հաշվապահական հաշվառում/  Տեղեկատվություն" բաժնում:


վերադառնալ


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր