«2015թ. սեպտեմբերի 9-ին ԼՂՀ ֆինանսների նախարարության կողմից նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Ս. Միքայելյանի և հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի գլխավոր մասնագետ Զ.Միրզոյանի մասնակցությամբ ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի ենթակայության տակ գտնվող թվով 17 պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահների համար կազմակերպվել է սեմինար, որի նպատակը 2015թ. ինն ամսվա հաշվետվությունների ճիշտ կազմումն ու ներկայացումն է: Սեմինարի ընթացքում պարզաբանվել են պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից հաշվետվությունների կազմման ու ներկայացման կարգը, լիազոր մարմիններին հաշվետվությունների ներկայացման ժամկետները, ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունում արտացոլված տվյալների (այդ թվում` ակտիվներին և եկամուտներին վերաբերող շնորհների) ճանաչման պահանջները, ինչպես նաև իրականացվել է հաշվապահների կողմից հաշվապահական ռեգիստրներում հաշվապահական տվյալների ամփոփման գործընթացի ուսումնասիրություն:
|