Բյուջետային գործընթաց
Գանձապետական համակարգ
Ֆինանսական վերահսկողություն
Հաշվապահական հաշվառում
Աուդիտ
Փողերի լվացման և ահաբեկ-չության ֆինանսավորման դեմ պայքար (AML/CFT)
Պետական գնումներ
Թանկարժեք մետաղների բնագավառ
Վիճակախաղեր և շահումով խաղեր
Լիցենզավորում` պարզ ընթացակարգով
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է  

24.09.2020

    Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական աջակցության նպատակով Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 24.09.2020թ. ժամը 09:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 46,836,071 ՀՀ դրամ և 2,550 ԱՄՆ դոլար՝ համաձայն ցանկի:

Հերթական ուսուցողական դասընթացներ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահների համար  

24.09.2020
   ԱՀ ֆինանսների նախարարության կողմից 2020թ. սեպտեմբերի 14-ից մինչև 24-ը կազմակերպվել է հանրային հատվածի նոր ստեղծված կազմակերպությունների և հանրային հատվածի կազմակերպություններում նոր աշխատանքի ընդունված  հաշվապահների համար ուսուցողական դասընթացներ: 
Հաշվապահների որակավորման քննությունների արդյունքների մասին  

24.08.2020

2020 թվականի օգոստոսի 20-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի երկու վկայական:

ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը մասնակցել է Լիբանանի հայկական համայնքի համար դրամահավաքին  

14.08.2020

    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմը նույնպես արձագանքել է Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված դրամահավաքին՝ փոխանցելով Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 1,090,000 դրամ:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  

12.08.2020
   Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ցանկություն ունեցողները կարող են նվիրատվություն կատարել՝ դրամական միջոցները փոխանցելով Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հետևյալ հաշիվներին.
   22300612211100 (AMD)
Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը  

12.08.2020
Հաշվապահների որակավորման քննությունների արդյունքների մասին  

10.08.2020

2020 թվականի օգոստոսի 5-ին և 7-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննությունների արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի հինգ վկայական:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  

29.07.2020

    Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում "Շահումով խաղերի և խաղատների մասին" ու "Վիճակախաղերի մասին" Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան առցանց տիրույթում կարգելափակվեն շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների ծառայություններ մատուցող կայքերի գործունեությունը:

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  

09.07.2020

   ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 08.07.2020թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8666.8 հազ. դրամ:

Հաշվապահների որակավորման քննության արդյունքների մասին  

30.06.2020

2020 թվականի հունիսի 25-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:



ՓՈԽԱՐԺԵՔ
USD (09/24) 485.32 դրամ
EUR (09/24) 565.06 դրամ
RUB (09/24) 6.28 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 275.67 դրամ
Պլատին (III եռ.) 12578.63 դրամ
Ոսկի (III եռ.) 27268.17 դրամ
Տեսանյութեր