2017 թվականի նոյեմբերի 14-ից ԱՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել է հերթական ուսուցողական դասընթացների շարքը, որին մասնակցում են հանրային հատվածի կազմակերպությունների 21 հաշվապահներ: Դասընթացների ընթացքում հաշվապահներին են ներկայացվում «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասինե ԼՂՀ օրենքի դրութները, քննարկվում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման նոր համակարգին և ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառում վարելու հնարավորություն ընձեռնող համակարգչային ծրագրերին անցման հետ կապված հարցեր: Դասընթացներին քննարկվում են նաև հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր: Դասընթացները կտևեն մինչև նոյեմբերի 24-ը, որոնց ավարտին մասնակիցներին կտրամադրվեն դասընթացներին մասնակցության վկայականներ:
|