2019 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 11.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1 մլրդ դրամով կամ 10.2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 10.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ:
Ընդ որում, ներմուծված ապրանքանյութական արժեքների 69.4 տոկոսը կամ 7.8 մլրդ դրամ...
Ս.թ. սեպտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ու նախարարության մի շարք պաշտոնատար անձանց ուղեկցությամբ այցելել է Քարվաճառ-Վարդենիս նոր ճանապարհահատվածին տեղակայված «Միջնաբերդ» հսկիչ կետ:
Պաշտոնյաները շրջայց են կատարել նորաբաց հսկիչ կետի տարածքում, ծանոթացել աշխատանքային...
«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ԱՀ օրենքին համապատասխան՝ 06.09.2019թ. դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին են փոխանցվել վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված 354.4 մլն դրամի չափով դրոշմանիշային վճարներ:
Յուրաքանչյուր գործատու կամ...
Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 39173.2 մլն դրամ` պլանավորված 35850.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 9.3 տոկոսով կամ 3323.2 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 8.7 տոկոսով կամ 3151.5 մլն դրամով: Ընդ որում, պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 31797.9 մլն դրամը կամ 81.2 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ...
2019 թվականի հուլիսի 1-ից ներդրված «Կուտակային կենսաթոշակների մասին» ԱՀ օրենքի համաձայն` ԱՀ ֆինանսների նախարարությունը սկսել է կուտակային համակարգի մասնակիցների կողմից վճարված սոցիալական վճարների և պետության մասնաբաժնի, ինչպես նաև դրանց վերաբերյալ անձնավորված տեղեկատվության` մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցման գործընթացը, որի հիման վրա թողարկվել են առաջին կենսաթոշակային փայերը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական քաղաքականությանն ու համակարգի գործունեությանը վերաբերող լայն հարցերի շրջանակ:
2019 թվականի օգոստոսի 21-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական: