Սիրելի կանայք և աղջիկներ, համակարգի աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային առաջին այս տոնը լավագույն առիթ է, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը, քանզի հայ կնոջ անձնվիրության, մայրական հոգատարության ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու շնորհիվ են պահպանվում հայ ընտանիքի ամրությունն ու մեր ազգային արժեքները:
Ի գիտություն պարտավորություններ կուտակած հարկ վճարողների Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքի կիրառման գործընթացը:
Նշված օրենքով հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում`
...
Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 3072.0 մլն դրամ` պլանավորված 3000.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 2.4 տոկոսով կամ 72.0 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 3.3 տոկոսով կամ 96.9 մլն դրամով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 2568.1 մլն...