ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը ս.թ. մարտի 30-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային Ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող անդամների հետ` հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետությունում...
2019 թվականի փետրվար ամսվա ընթացքում ԱՀ տարածք են ներմուծվել 10.2 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 1.6 մլրդ դրամով կամ 18.5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում արտահանվել են 7.8 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.6 մլրդ դրամի դիմաց կամ ավել 2.3 տոկոսով:
Ընդ...
Նախնական տվյալներով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 6837.1 մլն դրամ` պլանավորված 6500.0 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 5.2 տոկոսով կամ 337.1 մլն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը` 7.2 տոկոսով կամ 460.7 մլն դրամով:
Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի...
Սիրելի կանայք և աղջիկներ, համակարգի աշխատակիցների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի կապակցությամբ: Գարնանային առաջին այս տոնը լավագույն առիթ է, որպեսզի արտահայտենք մեր երախտագիտությունը, քանզի հայ կնոջ անձնվիրության, մայրական հոգատարության ու արժանապատիվ սերունդ դաստիարակելու շնորհիվ են պահպանվում հայ ընտանիքի ամրությունն ու մեր ազգային արժեքները:
Ի գիտություն պարտավորություններ կուտակած հարկ վճարողների Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԱՀ օրենքի կիրառման գործընթացը:
Նշված օրենքով հարկ վճարողներին հնարավորություն է ընձեռվում`
...