ԷԿՈՆՈՄԻԿԱ
Որակի ենթակառուցվածքներ և սակագներ
Ներդրումային քաղաքականություն ու փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում
Տնտեսական ծրագրեր և մոնիթորինգ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
"Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակում  

14.02.2022

    Համաձայն ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Բաղդասարյանի 2022թ. փետրվարի 14-ի թիվ 13 հրամանի` Անդրանիկ Վլադիմիրի Գասպարյանը ազատվել է "Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից` իր դիմումի համաձայն: Նախարարի մեկ այլ հրամանով  նույն պաշտոնում նշանակվել է Վլադիմիր Վահիկի Գրիգորյանը:

    Նախարարը "Գնումների աջակցման կենտրոն" ՊՈԱԿ-ի աշխատակազմին է...

ԱՀ Ազգային ժողովն ընդունել է «2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը  

23.12.2021
   ԱՀ Ազգային ժողովը 18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքը:
ԱՀ ֆինանսների նախարարը Ազգային Ժողովում ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը  

30.11.2021
   Նոյեմբերի 26-ին ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է «ԱՀ 2022թ․ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը։ 
Կանգնիր Արցախի կողքին  

23.11.2021
   Սիրելի հայրենակիցներ 2021թ. դեկտեմբերի 10-ին Արցախում կանցկացվի հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակված ամբողջ գումարը կուղղվի Արցախի զարգացմանն ու շենացմանը, ուստի յուրաքանչյուրս փորձենք մեր չնչին ներդրումն ունենանք հայրենիքի շենացման գործում։ 
   Կանգնենք Արցախի կողքին, շենացնենք Արցախը միասին: 
Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար  

02.06.2021

    Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2021 թվականի հունիսի 1-ի հրամանագրով Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:

Պետական նախարարն ընդունել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությանը  

22.03.2021

    ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Արցախի և Հայաստանի հանրապետությունների պետական եկամուտների կոմիտեների համագործության մակարդակը, առկա ներուժն ու նոր հեռանկարները: Գ. Մարտիրոսյանը բարձր է գնահատել պատերազմական ու հետպատերազմական շրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի...

Ազգային ժողովն ընդունել է 2021 թվականի պետական բյուջեն  

12.02.2021

    Պետնախարար- ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստում ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

    Գրիգորի Մարտիրոսյանը, ներկայացնելով բյուջեի վերաբերյալ պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները, նշել է, որ պետական բյուջեի քննարկումն ԱԺ...

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Արցախի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները  

11.02.2021

    Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 10-ին Երևանում հանդիպել է Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ:

    Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության...

2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը սոցիալական ուղղվածության է  

14.01.2021

    Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստում ներկայացրել է «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

    Պետական նախարարը նախ անդրադարձել է ընթացիկ տարում Հանրապետությունում ձևավորված...

ՄԻԱՍԻՆ ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ  

07.11.2020
   Մեր հայրենակիցները աշխարհի բոլոր ծայրերից շարունակում են իրենց օժանդակությունը ցուցաբերել Արցախին: Օրեցօր ընդլայնվում է նվիրատվություն կատարող անձանց ցուցակը: Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 07.11.2020թ. ժամը 09:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 1,491,226,453 ՀՀ դրամ, 96,873,577 ՌԴ ռուբլի, 2.656,586 ԱՄՆ դոլար և 96,405.1 եվրո:


ՓՈԽԱՐԺԵՔ
USD (02/23) 404.35 դրամ
EUR (02/23) 437.67 դրամ
RUB (02/23) 4.35 դրամ
ԹԱՆԿԱՐԺԵՔ
ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ
Արծաթ (III եռ.) 288.00 դրամ
Պլատին (III եռ.) 11876.23 դրամ
Ոսկի (III եռ.) 24081.49 դրամ
Տեսանյութեր