Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում "Շահումով խաղերի և խաղատների մասին" ու "Վիճակախաղերի մասին" Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան առցանց տիրույթում կարգելափակվեն շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների ծառայություններ մատուցող կայքերի գործունեությունը:
ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է Նոր կորոնավիրուսի (COVID-2019) վարակի կանխարգելման և հանրապետությունում կայուն համաճարակային վիճակի պահպանման նպատակով Արցախի Հանրապետության կառավարության կողմից կազմակերպվող աշխատանքներին ֆինանսական աջակցության նպատակով, Արցախի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին 08.07.2020թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 8666.8 հազ. դրամ:
2020 թվականի հունիսի 25-ին ԱՀ ֆինանսների նախարարության կողմից անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքներով հանձնաժողովի կողմից տրվել է որակավորված հաշվապահի մեկ վկայական:
2020 թվականի հունիսի 22-ին ԱՀ հաշվապահների որակավորման հանձնաժողովի որոշմամբ Արմինե Բորիսի Ղարայանին տրվել է որակավորված հաշվապահի N066 վկայական անժամկետ:
Ի գիտություն բոլոր հիմնարկ-կազմակերպությունների` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով կենտրոնական և տեղական գանձապետական բաժիններ այցելելիս դիմակների կրումը պարտադիր է :
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020 թվականի հունիսի 1-ի հրամանագրով Վահրամ Բաղդասարյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար:
Հարգելի՛ գործընկերներ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ֆինանսների նախարարի պաշտոնից:
Պաշտոնս թողնելուց ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին, որոնց ամենօրյա և նվիրված աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել իրագործել համակարգի զարգացման...